30 հունվարի 2026 - 11:40 AMT
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

Հունվարի 30-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասվում է հաղորդագրության մեջ: