ՀՀ Սփյուռքի հարցերով նախարարին ծանոթացրել են Կալինինգրադի մարզի հայկական համայնքի ծրագրերի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ Սփյուռքի հարցերով նախարար ՀրանուշՀակոբյանն այսօր ընդունել է «Հայ ազգամշակութային տարածաշրջանային ինքնավարություն» հասարակական կազմակերպության պատվիրակությանը եւ ՌԴ Կալինիգրադի մարզի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին:



Պատվիրակության ղեկավար Ֆելիքս Գեւորգյանը ծրագրեր է ներկայացրել, որոնք իրագործվում են ՌԴ Կալինինգրադի մարզի հայկական համայնքում:



Ներկա պահին համայնքում գործում են հայկական եկեղեցի եւ 3 կիրակնօրյա դպրոցներ, որտեղ սովորում են 130 երեխաներ: Կալինինգրադի մարզում գործում է հայկական ժողովրդական պարերի համույթ, շուտով ավարտվելու է հայկական մշակույթի կենտրոնի շինարարությունը:



Հրանուշ Հակոբյանն իր հերթին հակիրճ ներկայացրել է ՀՀ Սփյուռքի հարցերով նախարարության գործունեությունը եւ նշել, որ նա լավ տեղեկացված է ՌԴ Կալինինգրադի մարզի հայկական համայնքի գործունեության մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---