18 հունիսի 2009 - 23:26 AMT
Իրանում փորձ արվեց երկիրը ներքաշել կառավարվող քաոսի մեջ
Անդրադառնալով Իրանում ծավալվող իրադարձություններին` Սերգեյ Շաքարյանցը հռետորական հարց է տվել` ո՞ւմ է այս պահին շահավետ իրավիճակի ապակայունացումը տարածաշրջանում եւ տարածաշրջանի ամենակայուն երկրում: Որից հետո ընդգծել է, որ կան ուժեր, որոնք ակտիվորեն փորձում են վերահսկել այստեղ ընթացող բոլոր գործընթացները: Ս.Շաքարյանը վստահ է, որ խնդիրն այստեղ ոչ միայն գազն է, կամ քրդական հարցը, այլ այն մեծ խաղը, որի նպատակները բոլորովին այլ են: «Այդ ուժերը ցանկանում են, որպեսզի եւս մեկ երկիր ներքաշվի կառավարվող քաոսի մեջ, որի մեխանիզմն, օրինակ, գործարկվեց Իրաքում»,-ասել է քաղաքագետը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչ ուժեր նա ի նկատի ունի, քաղաքագետն անվանեց ԱՄՆ-ն ու Եվրամիության ամերիկամկետ ուժերը: Որպես դա հիմնավորող փաստ նա նշել է անգլալեզու պաստառները, ինչը տարօրինակ փաստ է այնպիսի խորը իսլամացած երկրի համար, ինչպիսին է Իրանը: «Հավանաբար, անգլերենի կիրառումը պաստառներում ավելի շատ ուղղված էր Արեւմուտքին որպես աջակցության կոչ, քան Իրանի իշխանություններին»,-ասել է նա: Ընդ որում, ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ն Իրանի հարցում հաշվի չեն առել, որ այդ երկիրը փլուզելն ավելի բարդ է, քան Իրաքը: «Իրանը ամենակայունն է տարածաշրջանի բոլոր երկրներից: Եվ այդ կայունությունը հիմնված է իսլամական համերաշխության վրա»,-ասել է Շաքարյանցը: