Նորընտիր ավագանին ընդունեց Երեւանի ավագանու կանոնակարգը19 հունիսի 2009 - 00:36 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացել է Երեւանի ավագանու արտահերթ նիստը: Նիստին մասնակցելու համար Բարգավաճ Հայաստան եւ Հայաստանի հանրապետական կուսակցություններից գրանցվեց ավագանու 47 անդամ: Ինչպես նախորդ նիստին, այս անգամ նույնպես ՀԱԿ-ը չէր ներկայացել: Օրակարգի գլխավոր հարցը Երեւանի ավագանու կանոնակարգի ընդունումն էր:Ավագանու կանոնակարգը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Կանոնակարգի համաձայն` ավագանու հաջորդ նիստի ժամանակ կձեւավորվեն մշտական հանձնաժողովներն ու խմբակցությունները: Ավագանին գործում է կանոնակարգին համապատասխան` նստաշրջանների, նիստերի, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքների միջոցով: Կանոնակարգի առաջարկվող տարբերակով նիստերը կգումարվեն ամիսը երկու անգամ, կձեւավորվի 4 մշտական հանձնաժողով: Ձեւավորվելու են խմբակցություններ. ըստ ավագանու ընտրությունների արդյունքների` դրանք երեքն են` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀԱԿ: Կարճատեւ քննարկումից հետո ավագանին միաձայն ընդունեց կանոնակարգը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ |