Հայաստանի սուսերամարտի հավաքականը Բուլղարիայում մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայ սուսերամարտիկներ Միքայել Ղազարյանը եւ Արկադի Մուրադյանը պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու հուլիսի 13-19-ը Պլովդիվում (Բուլղարիա): Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, Մուրադյանը եւ Ղազարյանը մինչեւ Եվրոպայի առաջնությունը մասնակցելու են 25-րդ ամառային համաշխարհային Ունիվերսիադային, որը տեղի է ունենալու հուլիսի 1-12-ը Բելգրադում (Սերբիա):



«Ես հուսով եմ, որ մեր սուսերամարտիկները հաջող ելույթ կունենան Եվրոպայի առաջնությունում եւ կմտնեն առաջին 32 սուսերամարտիկների շարքը: Այդպիսի արդյունքը մեզ համար մեծ հաջողություն կլինի: Իսկ տվյալ պահին նրանք ակտիվ մարզվում են»,- նշել է Մադոյանը:



Հայ սուսերամարտիկներն առաջիկա մրցաշարերում հանդես են գալու հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ Արազյանի ղեկավարությամբ: Իսկ Ունիվերսիադային Հայաստանի կողմից բացի վերոնշյալ մարզիկներից ելույթ է ունենալու Ռաֆայել Հունանյանը (սուսեր):



Հայաստանի հավաքականը Բելգրադ է ժամանելու 2009-ի հունիսի 30-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---