19 հունիսի 2009 - 20:19 AMT
Հայ հեծանվորդներն այսօր մեկնարկում են «Մոլդավիայի նախագահի գավաթ» միջազգային առաջնությանը
Հայ հեծանվորդներն այսօր մեկնարկում են «Մոլդավիայի նախագահի գավաթ» միջազգային երիտասարդա-պատանեկան մայրուղու հեծանվասպորտի առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ եւ Հայաստանի հեծանվային ճանապարհի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանի ղեկավարությամբ Մոլդավիա են մեկնել 4 մարզիկներ:

«Մենք արդեն 4 տարի շարունակ մասնակցում ենք այդ առաջնությանը, եւ երկու անգամ մեր Սուրեն Պետրոսյանն արժանացել է 2-րդ տեղին: Այդ առաջնությունը մեզ համար կարեւոր է, նախ, միջազգային փորձի ձեռքբերման տեսակետից»,- նշել է Խաչատրյանը:

Հայ հեծանվորդների պատվիրակությունը Երեւան կվերադառնա հունիսի 25-ին: Իսկ հունիսի 15-19 Սուրեն Պետրոսյանը Մինսկում կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ճանապարհին: Սուրեն Պետրոսյանն ու Արամ Մելիքյանը կմասնակցեն նաեւ աշխարհի պատանեկան առաջնությանը, որը կկայանա օգոստոսի 20-24 Մոսկվայում: