Արամ I-ինը Ֆրանկո Ֆրատտինիին Հայոց ցեղասպանության մասին գիրք է նվիրել

PanARMENIAN.Net - Հռոմում կրոնական առաջնորդների չորրորդ գագաթաժողովի շրջանակներում, որը նվիրված է G8 առաջիկա հանդիպմանը, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ինը հանդիպել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկո Ֆրատտինիի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Անթիլիասի կաթողիկոսի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, Իրանի եւ Իսրայելի միջեւ քաղաքակակն զարգացումները եւ Լիբանանում հետընտրական իրավիճակը: Հանդիպման ավարտից հետո Արամ 1-ինն Իտալիայի ԱԳ նախարարին Հայոց ցեղասպանության մասին գիրք է նվիրել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---