19 հունիսի 2009 - 21:47 AMT
Օբամայի հայտարարությունն այն մասին, թե ինքը «հարգում է Իրանի ժողովրդի ընտրությունը», թուլության դրսեւորում է
Բարաք Օբամայի հայտարարությունն այն մասին, թե ինքը «հարգում է Իրանի ժողովրդի ընտրությունը», թուլության դրսեւորում է, որն արվել է այն պահին, երբ «իսլամական հեղափոխության պաշտպանները» ցրում էին ուսանողական հանրահավաքները, շատ ամերիկացիների համար հնչեց որպես թուլության դրսեւորում: Ըստ հանրապետական կոնգրեսական Էրիկ Քանտորի, Օբամայի դիրքորոշումը շատ խարխուլ է եւ մշուշոտ, այնտեղ չկա ամերիկյան քաղաքականության հստակ սահմանում: «Այժմ հարկավոր էր մեր աջակցությունը ցույց տալ Իրանի ժողովրդին: Ես կցանկանայի նախագահից զորեղ մի հայտարարություն լսել, որը աչքի կընկներ բարոյական պարզությամբ»,-ասել է նա:

«Նոր Ամերիկա» հիմնադրամի փորձագետ Սթիվեն Քլեմոնսը բնութագրել է Օբամայի հայտարարության «թուլությունը»: «Դա լուրջ սխալ էր: Վարչակազմը պետք է զգույշ լինի, սակայն նա չպետք է Իրանի բոլոր խնդիրները սահմանափակի միայն միջուկային սպառանլիքով»,-ասել է Քլեմոնսը, հաղորդում է VOA News-ը:

«Բարոյական պարզությունը», որի մասին խոսում էր ԱՄՆ նախագահը, այս պահին կարող է շատ վտանգավոր լինել ոչ միայն Օբամայի ու ԱՄՆ-ի, այլ նաեւ ողջ աշխարհի համար: «Իրանն ընդհուպ մոտեցել է միջուկային զենքի ստեղծմանը: Նրա նպատակն է ցույց տալ, որ գործիքի երկու շարժումով Իրանը կարող է իր քաղաքացիական միջուկային ծրագիրը վերածել ռազմականի: Նման ռեժիմի հետ վտանգավոր է խոսել, ելնելով միայն բարոյականությունից»-գրում է The New York Times-ը: Ավելի վաղ թերթին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե «ցանկացած դեպքում մենք գործ կունենանք մի ռեժիմի հետ, որը պատմականորեն թշնամաբար է տրամադրված եղել ԱՄՆ-ի հանդեպ, որը խնդիրներ է ստեծել իր հարեւանների համար եւ մտադիր է միջուկային զենք ստեղծել»: