17 փետրվարի 2026 - 18:07 AMT
Շարունակվում է երեխաներ ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվել է,հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

2026 թվականի ընթացքում արդեն աջակցություն է ստացել 561 շահառու, և վճարվել է մոտ 492 մլն դրամ։ Ծրագրի գործարկումից մինչև այժմ աջակցություն է տրամադրվել 15,745 շահառուի, իսկ ընդհանուր վճարված գումարը կազմել է մոտ 11․6 մլրդ դրամ։

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակում պետությունը տրամադրում է միանվագ դրամական աջակցություն՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, ինչպես նաև հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու պարագայում։