ՄԱԿ-ն աշխարհի առաջնորդների գագաթնաժողով է գումարում գլոբալ տնտեսական անկումը գնահատելու նպատակով

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպությունը հունիսի 24-26-ին աշխարհի առաջնորդների եռօրյա գագաթնաժողով է գումարում գլոբալ տնտեսական անկումը գնահատելու նպատակով: Գագաթնաժողովի նպատակն է որոշել արձագանքման արտակարգ ու երկարատեւ միջոցները` մեղմելու համար ճգնաժամի ազդեցությունը, հատկապես բնակչության անպաշտպան շերտերի համար, եւ երկխոսություն սկսել միջազգային ֆինանսական կառույցի բարեփոխման վերաբերյալ`հաշվի առնելով բոլոր անդամ պետությունների կարիքներն ու շահերը:



Գլխավոր վեհաժողովի գագաթնաժողովը հունսին կանցկացվի ֆինանսական զարգացման վերաբերյալ միջազգային կոնֆերանսի որոշմամբ, որը տեղի է ունեցել 2008թ. դեկտեմբերին Դոհայում: «Մենք պատմական շանս ունենք, եւ կոլեկտիվ պատասխանատվություն ենք կրում` կայունացնել եւ հաստատուն դարձնել համաշխարհային ֆինանսատնտեսական կարգը»,-ասել է ՄԱԿ-ի ԳՎ 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ'Էսկոտո Բրոքմանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---