Սերբիայի նախագահը սատարում է Nabucco նախագծին

PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը Նովի Սադում ընթացող Կենտրոնական Եվրոպայի երկրների գագաթնաժողովում հայտարարել է, որ հավանություն է տալիս «Հարավային հոսանք» եւ «Nabucco» գազային նախագծերին: Գագաթնաժողովի աշխատանքին մասնակցում են պետությունների 14 ղեկավարներ:



«Սերբիայի համար բացառիկ նշանակություն ունի այն փաստը, որ նա գտնվում է «Հարավային հոսանք» գազամուղի ճանապարհին: Այս նախագծի իրականացումը ոչ միայն կհանգեցնի դեպի Սերբիա ռուսական գազի առաքման ավելացմանը, այլ նաեւ կնպաստի անվտանգության ու կայունության հաստատմանը ԵՄ երկրներին գազի մատակարարման ոլորտում: Անցած ձմռանը մենք բախվեցինք էներգետիկ ճգնաժամի հետ, ինչը պարզ ցույց տվեց էներգակիրների առաքման ուղիների ու մատակարարման աղբյուրների դիվերսիֆիակացման անհրաժեշտությունը: Այս առումով «Nabucco» գազմուղի կառուցումը կնպաստի նաեւ կայուն մատակարարմանը»,-ասել է Սերբիայի նախագահը:



Նրա գնահատմամբ, աճում է բալկանյան էներգետիկ հանգույցի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նշանակությունը: Թադիչը պարզաբանել է, որ այս տարածքում խաչվում են ՌԴ-ից, Կենտրոնական Ասիայից եւ Մերձավոր Արեւելքին դեպի Կենտրոնական ու Հարավային Եվրոպա առաքման ուղիները, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---