20 հունիսի 2009 - 14:05 AMT
Բաքվի քաղաքական գործիչները գերագնահատում են իրենց երկրի նշանակությունը տարածաշրջանի համար
«Որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչների արտահայտությունները երբեմն բավականին էկզսոտիկ են, հատկապես, երբ բանը վերաբերում է Ադրբեջանի տեղին տարածաշրջանում եւ աշխարհում»,-PanARMENIAN.Net-ին է հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Իրանի ազդեցությունն Ադրբեջանի վրա այնքան մեծ չէ, որքան դա ներկայացվում է ԶԼՄ-ներում: Բանը նրանում է, որ Բաքվի նշանակությունն Իսրայելի համար խիստ չափզանցված է եւ այն պնդումները, թե Իսրայել առաքվող նավթի 20 տոկոսը Ադրբեջանից է ստացվում, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է Իսկանդարյանը:

Նախօրեին ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, թե Ադրբեջանը դեռեւս Իրանի հզոր ազդեցության տակ է: «Դրանով է բացատրվում, որ մինչ օրս դեռ չի բացվել այդ երկրի դեսպանատունն Իսրայելում, ինչպես նաեւ այն, որ մինչ օրս Ադրբեջանի ղեկավարությունը չի այցելել Թել Ավիվ: Սակայն ես պետք է նաեւ ասեմ, որ Իսրայել առաքվող նավթի 20 տոկոսն ադրբեջանական նավթ է»,-հայտարարել է Գուլուզադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին: