ARMACAD-ը նշելու է իր հոբելյանն աշխարհի 10 ամենահայտնի համալսարանների գիտնականների հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին լրացել է Հայաստանում եւ արտասահմանում ակադեմիական համագործակցության եւ գործընկերության ոլորտում հայտնի կազմակերպություններից մեկի` Ակադեմիական համագործակցության եւ պաշտպանության հայկական ասոցիացիայի (ARMACAD) հիմնադրման 2 տարին: Չնայած գոյության կարճ ժամանակին` կազմակերպությունն արդեն հասցրել է համագործակցել տարբեր երկրների ասոցիացիաների եւ համալսարանների հետ, իրագործել տարբեր նախագծեր, կազմակերպել ակադեմիական համագումարներ եւ դասախոսություններ, որոնցում ելույթ են ունեցել հանրահայտ փորձագետներ եւ գիտնականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից:



ARMACAD-ը համագործակցում է Հարվարդի համալսարանի հայկական միությունների, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MITAS), Օքսֆորդի համալսարանի Հայակական ասոցիացիայի, Հայագիտության միջազգային ասոցիացիայի, Կենտրոնական Եվրոպայի ասոցիացիայի հետ: Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է աշխարհահռչակ գիտնականների հետ, որոնք ներկայացնում են ինչպես վերոհիշյալ համալսարանները, այնպես էլ Յելի եւ Միչիգանի համալսարանները: Հայաստանում ARMACAD-ը համագործակցում է ՀՀ ԳԱԱ-ի հետ, Երեւանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի, տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են ակադեմիական հարցերով:



Կազմակերպության շրջանակներում ձեւավորվել է Հայաստանում ամենամեծ տեղեկատվական ցանցն անցկացվող գիտական համագումարների, ակադեմիական ծրագրերի, կրթաթոշակների մասին: Ցանցում արդեն գրանցվել են 2300 անդամներ: Կազմակերպությունը վերջերս ստեղծել է նաեւ հայագիտության ցանց, որի նպատակը տեղեկատվություն տրամադրելն է ակադեմիական համագումարների, ծրագրերի, նոր հրապարակումների մասին Հայաստանից եւ հայոց պատմությունից:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ARMACAD-ի տնօրեն Խաչիկ Գեւորգյանը հաղորդել է , որ ARMACAD-ի հոբելյանական հանդիսություններում, որոնք ընթանալու են հունիսի 26-ին, մասնակցելու են աշխարհի 10 հայտնի համալսարաններից ժամանած գիտնականներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---