
ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներն աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել՝ նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Այդ նպատակով գործատուն կարող է առցանց եղանակով հայտ ներկայացնել ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության միասնական էլեկտրոնային հարթակում։
Աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։