20 հունիսի 2009 - 16:07 AMT
ԵՄ գագաթաժողովը ողջունել է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը
Եվրամիության 27 անդամ երկրների նախագահներն ու վարչապետները, որոնք ավարտեցին երկօրյա գագաթաժողովը Բրյուսելում, ողջունել են «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը: Այդ մասին ասվում է գագաթաժողովի ամփոփիչ քոմյունիքեում: «Արեւելյան գործընկերությունը» կարեւոր եւ փոխշահավետ գործիք է Արեւելքում ԵՄ հարեւանների հետ երկկողմ եւ բազմակողմանի համագործակցության համար»,- նշվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախագծի իրականացման պաշտոնական մեկնարկը տրվել է մայիսի 7-ին Պրահայում: Ծրագիրը նախատեսում է վեց հետխորհրդային հանրապետություններին (Ուկրաինա, Բելառուս, Մոլդավիա, Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան) մինչեւ 2013թ. 600 միլիոն եվրո հատկացնել պետական ինստիտուտների ամրապնդման, սահմանների հսկողության եւ փոքր ընկերություններին օգնություն հատկացնելու համար: