20 հունիսի 2009 - 16:43 AMT
Երեւանում տեղի է ունեցել Հայկական գրատպության 500-ամյակի տոնակատարություններին նվիրված նիստը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. «Հայկական գրատպության հիմ֊նադր֊ման 500-ամյակի միջոցառումները նախա֊պատ֊րաստող պետական հանձնաժողովի երկ֊րորդ նիստը Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում անցկացնելը, բնականաբար, պատահականություն չէ: Սրանով մենք ցանկացել ենք շեշտել երկու հանգամանք:

Առաջին. ուշադրություն մանկապատանեկան գրականության եւ նրա սպառողների նկատ֊մամբ,
երկրորդ. ուշադրություն գրադարանների եւ ընթերցողների նկատմամբ:

Մանկապատանեկան գրականության ու նրա խնդիրների լուծման ուղղությամբ պետությունն անում է որոշակի քայլեր թե՛ հրատարակման, թե՛ քարոզչության առումով, եւ այդ աշխատանքը հետեւողականորեն շարունակվելու է: Արդյո՞ք, բավարար են մեր քայ֊լերը: Միանշամակ` ոչ, եւ այստեղ քննարկելու շատ բան կա: Մանուկ հասակից երեխաներին գրքի հետ կա֊պելը ռազմավարական նշանակություն ունի: Բոլորս սա պետք է գիտակցենք եւ հասկանանք, որ վաղվա Հայաստանի նկարագիրը մեծապես կախ֊ված է այն հանգամանքից, թե որքանով այ֊սօր մենք կհաջողենք մեր այս ձեռնարկներում:

Երկրորդ` ոչ պակաս կարեւոր հիմնահարցը գրադարանների վիճակն է: Գրատպության 500-ամյա ավանդույթներ ունեցող֊ները, կարծում եմ, որ արժանի են ունենալ 21-րդ դարի պահանջ֊ներին բավարարող գրադարաններ: Պետությունը վերջին տարիներին հետեւողական կերպով գու֊մար֊ներ է հատկացնում գրադարանների վերա֊նորոգման համար: Միայն Ազգային եւ Ազգային մանկական գրադարանների վերանորոգման համար պետբյուջեի միջոցներից նախատեսված է հատկացնել ավելի քան մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի, ներառյալ մար֊զային, գրադարանների վերանորոգման հա֊մար մեր Միջնաժամկետ ծրագրով նախատեսված է շուրջ 2.5 մլրդ դրամ:

Ես այսօր արդեն քաղաքաշինության նախարարին հանձնարարել եմ` նախարարության տնտեսումների հաշվին հնարավորություն գտնել եւ լրացնել այս տարվա այն աշխատանքի ծավալը, որը նախապես որոշվել էր չկատարել: Մենք պետք է հետեւողական լինենք, որպեսզի այս տարի Ազգային եւ Ազգային մանկական գրադարանների համար նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացվեն:

Ես հանձնարարել եմ նաեւ ֆինանսների նախարա֊րությանը, որպեսզի 2010թ. պետական բյուջեում ներառեն այս երկու գրադարանների համար մնացած բոլոր ծախսերը: Հաջորդ տարեվերջին մենք պետք է ունենանք ամբողջովին վերանորոգված եւ ժամանակակից երկու ազգային գրադարան:
Բայց խնդիրը պետք է շատ ավելի լայն դնենք եւ գրադարանները պետք է լինեն ոչ միայն նորոգված ու հարմարավետ, այլեւ արդիական: Մեր գրադարանների ծառայությունների մակար֊դակի բարձրացումը, նոր տեխնոլոգիաներին համապատասխան վերազինումը, կարծում եմ, պարտադիր պայման է այս գործում:

Ժամանակին, երբ արվեց գրատպության գյու֊տը, աշխարհում գրքի, գիտելիքի եւ տեղե֊կատվության տարածման արագությունները բազ֊մապատկ֊վեցին: Դա բացառիկ խթան էր ողջ մարդկության լուսավորության եւ զարգացման համար: Ժամանակի հայ մտածողներն առա֊ջիններից մեկը հասկացան դրա մեծ նշանա֊կությունն ու անփոխարինելիուությունը մեր ժո֊ղովրդի առաջընթացի համար: Այսօր նմա֊նատիպ հեղափոխություն է տեղի ունենում աշխահում, երբ համակար֊գիչների լայն կիրառ֊մամբ կրկին բազմապատկվում են արագու֊թյունները, եւ մենք ընդհանրապես եւ մեր գրադարանները` մասնա֊վորապես, իրավունք չունենք ետ մնալ այս գործընթացներից:

Հանձնարարում եմ մշակույթի, գիտության եւ կրթության նախարարություններին եւ Գիտու֊թյուն֊ների ազգային ակադեմիային` միասին մշա֊կել եւ մինչեւ ընթացիկ տարվա վերջ այս հանձ֊նաժողովի հաստատմանը ներկայացնել Հայաս֊տանի ազգային գրադարանի եւ Խնկո Ապոր ան֊վան ազգային մանկական գրադարանի տեխ֊նիկական արդիականացման համալիր ծրա֊գիր: Մենք ի վիճակի ենք մեր ուժերով նման ծրագիր կազմել եւ այն պետք է հենվի երկու առանցքային սկզբունք֊ների վրա`

Հանձնաժողովի նախորդ նիստում Մշակույթի նախարա֊րությանը հանձնարարվել էր անցկացնել Հայկական գրատպության 500-ամ֊յակի միջոցառումների խորհրդանիշների մրցույթ: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը ներկայացրել է մրցույթի արդյունքները: Հոբելյանական տարվա խորհրդանիշների ստացված 8 տարբերակների միջեւ ընտրություն կատարելու համար որոշվել է ներգրավել մասնագիտական խումբ: Քննարկվել է նաեւ հոբելյանական միջոցառումների շրջանակում գրքի եւ տպագրության միջազգային ընթացիկ միջոցառումներից որեւէ մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորության հարցը: