27 փետրվարի 2026 - 10:54 AMT
Զինծառայողի դի է հայտնաբերվել, կա ձերբակալված

Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է»,-գրել է նա:

Պաշտպանության նախարարությունը զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: