Հռոմում կայացած կրոնական գագաթաժողովին ընդունվել է G8-ին հասցեագրված հայտարարություն

PanARMENIAN.Net - Օրերս Հռոմում իր աշխատանքն ավարտեց հոգեւոր առաջնորդների չորրորդ գագաթաժողովը` նվիրված G8 առաջիկա հանդիպմանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամլո ծառայությունից, գագաթաժողովի աշխատանքին մասնակցել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ, Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը: Գագաթաժողովի մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նշվում է գոյություն ունեցող խնդիրների համակարգված լուծման եւ խաղաղության ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Հայտարարությունը փոխանցվել է Իտալիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչին, որը հետո այն կներկայացնի G8 բոլոր առաջնորդներին: Գագաթաժողովի շրջանակներում Արամ I-ը հանդիպել է զանազան կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---