ՀՅԴ-ն ողջունում է նախագահական համաներումը20 հունիսի 2009 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Մենք համաներման հայտարարումը կարեւոր մարդասիրական քայլ ենք համարում, որն ունի քաղաքական ենթատեքստ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅ «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Պատգամավորի խոսքով, այդ քայլն ուղղված է նաեւ երկրում շիկացած քաղաքական իրադրության մեղմացմանը:Արտյուշա Շահբազյանը չի կիսում շատ քաղաքական գործիչների կարծիքն այն մասին, որ համաներման հայտարարմամբ փակվում է 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի էջը: «Այդ գործի բացահայտման համար հարկավոր են ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի զեկույցները, բացի այդ, իրադարձություններին դեռեւս վերջնական գնահատական չի տրվել»,- հայտնել է նա: Շահբազյանը նշել է, որ իրենց խմբակցությունը ողջունում է նախագահի քայլը, բայց գտնում է, որ նրա մասշտաբները պետք է ավելի լայն լինեն: «Մեր խմբակցության ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել նման առաջարկով»,- նշել է պատգամավորը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |