22 հունիսի 2009 - 12:35 AMT
«Բանանցը» սեփական հարկի տակ պարտվել է «Ուլիսին»
Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ փուլը: Երկրորդ օրը «Բանանցը» եւ «Շիրակը» սեփական դաշտում ընդունել են համապատասխանաբար «Ուլիսին» եւ «Փյունիկին»:

Առաջին խաղում «Ուլիսն» ինչ-որ առումով անսպասելի պարտության մատնեց «Բանանցին» 1:3 հաշվով: Խաղի հաշիվը բացեց «Ուլիսը» 4-րդ րոպեին: Արագ գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը, 24-րդ րոպեինմ հաշիվը կրկնապատկեց «Ուլիսի» կիսապաշտպան Արթուր Քոչարյանը: 2-րդ խաղակեսի սկզբում 46-րդ րոպեին «Բանանցի» պաշտպան Սարգիս Նասիբյանը կարողացավ կրճատել խաղի հաշիվը: Բայց «Բանանցի» խաղը փրկել այդպես էլ չհաջողվեց, առավել եւս որ «Ուլիսը» 66-րդ րոպեին ամրապնդեց իր առավելությունը. երկրորդ գոլի հեղինակ դարձավ Քոչարյանը:

Այսպիսով, «Բանանցը» կրեց իր 5-րդ պարտությունը, իսկ «Ուլիսը» 7-րդ հաղթանակը տարավ Հայաստանի առաջնության ընթացիկ սեզոնում:

Երկրորդ խաղում «Փյունիկը» հյուրերի դաշտում անարդյունք ոչ ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ` թույլ տալով Աշտարակի «Միկային» մնալ մրցաշարային աղյուսակի առաջին դիրքերում: Բայց Հայաստանի գործող չեմպիոնն ունի դեռ 10-րդ փուլի խաղը, որը տեղափոխվել է հուլիսի 7:

Հիշեցնենք, որ առաջին օրը Աշտարակի «Միկան» իր դաշտում հաղթանակ է տարել «Կիլիկիայի» նկատմամբ 2:1 հաշվով եւ դուրս է եկել մրցաշարային աղյուսակի առաջին տեղը: Իսկ «Արարատը» կրեց իր հերթական պարտությունը` այս անգամ հյուրերի դաշտում զիջելով «Գանձասարին» 0:1 հաշվով:

Մրցաշարային դրությունը 13 փուլերից հետո.


1. Միկա- 32
2. Փյունիկ- 30
3. Բանանց- 24
4. Ուլիս- 23
5. Գանձասար- 14
6. Շիրակ- 13
7. Կիլիկիա- 10
8. Արարատ- 0