4 մարտի 2026 - 18:23 AMT
ՄԱԳԱՏԷ․ Իրանում միջուկային օբյեկտների վնասում չի արձանագրվել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Իրանում միջուկային նյութեր պարունակող օբյեկտների վնասում չի արձանագրվել:

Այդ մասին հայտարարվել է արբանյակային պատկերների վերլուծության հիման վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Վերջին հասանելի արբանյակային պատկերների վերլուծության հիման վրա ՄԱԳԱՏԷ-ն Իրանում միջուկային նյութեր պարունակող օբյեկտների վնասվածքներ չի հայտնաբերել», — ասված է գործակալության X սոցիալական ցանցում։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Photo. AP