24 մայիսի 2002 - 00:19 AMT
ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
Վատիկանը կֆինանսավորի նոր կաթողիկ եկեղեցու շինարարությունը Բաքվում, որի հիմքի առաջին քարը կդրվի մոտ ժամանակներս: Այդ մասին հաղորդել է, Ադրբեջանում այցով գտնվող, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի քարտուղարը: Նախատեսվում էր, որ եկեղեցու առաջիկա կառուցման մասին պետք է հայտներ ինքը Պապը, սակայն կաթողիկ եկեղեցու առաջնորդի առողջական վիճակը թույլ չի տվել նրան ավարտել ելույթը: Նա ստիպված է եղել խոսքը փոխանցել քարտուղարին, որն էլ շարունակել է ընթերցել տեքստը նրա փոխարեն: Ինքը Պապը խոսել է շատ ցածրաձայն եւ դանդաղ, 82-ամյա առաջնորդը շարժվել է միայն հատուկ սայլակի միջոցով, որը հրում էին թիկնապահները: Այսօր առավոտյան Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից անցկացված պատարագից հետո, նրան են մոտեցրել մի խումբ գաղթականների Հայաստանից, որպեսզի նրանք պատմեն «հայերի չարագործությունների մասին»: Հոգնած Պապը չի կարողացել զրուցել նրանց հետ: Կեսօրին նա մեկնել է Բաքվից Սոֆիա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: