6 մարտի 2026 - 17:46 AMT
«Ինտերը» Մխիթարյանի գոլի տեսանյութը հրապարակել է Արամ Ասատրյանի երգի ուղեկցությամբ

Իտալական «Ինտեր» ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի տեսանյութը։ Այն ուղեկցվել է Արամ Ասատրյանի «Հայ ես դու, հայ եմ ես» երգի ուղեկցությամբ։

Տեսանյութի վրա նաև նշվել է. «Դերբիի մթնոլորտը»։

Ավելի վաղ Միլանի «Ինտերը» ֆեյսբուքյան իր էջում ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը համեմատել է պոեզիայի հետ:

«Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա»,-ասվում էր գրառման մեջ: