22 հունիսի 2009 - 15:47 AMT
Հայաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականը 8-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի թիմային առաջնությանը
Հայաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականն ավարտել է իր ելույթները պատմության մեջ առաջին Եվրոպայի թիմային առաջնությանը (3-րդ խումբ), որը տեղի էր ունենում 20069թ. հունիսի 20-21 Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում:

Հայ թեթեւ աթլետներն առանձին դիսցիպլիններում լավ արդյունքներ ցույց տվեցին: Այդպես, Հայկանուշ Բեգլարյանը եռակի ցատկ դիսցիպլինում 13.07.2.5 մ արդյունքոց զբաղեցրեց 2-րդ տեղը, Վարդան Փահլեւանյանը հեռացատկ դիսցիպլինում ցույց տվեց լավագույն արդյունքը (7,82մ), Տարոն Խաչատրյանը 100մ վազքում 11,29 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:

Մրցությունների արդյունքներով, հայկական հավաքականը, հավաքելով 245,5 միավոր, թիմային հաշվարկով 8-րդ տեղը զբաղեցրեց 13 հավաքականների մեջ եւ չկարողացավ անցնել հաջորդ խումբ, քանի որ հաջորդ փուլ են անցնում այն թիմերը, որոնք 1-2-րդ տեղերն են զբաղեցրել: Այդ առաջնությանը նման իրավունք ձեռք բերեցին Իսրայելն եւ Մոլդովան, որոնք հավաքեցին համապատասխանաբար 401,5 եւ 393,5 միավոր:

Եվրոպայի թիմային առաջնությանը Հայաստանը հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի ղեկավարությամբ ներկայացնում էին 22 մարզիկ:

Եվրոպայի թիմային առաջնությունն իր մեջ ներառում է 4 խումբ` Սուպերլիգա (Պորտուգալիա), Առաջին խումբ (Նորվեգիա), Երկրորդ խումբ (Սլովակիա) եւ Երրորդ խումբ (Բոսնիա):

Հայաստանի հավաքականը երրորդ խմբում էր Մոլդավիայի, Իսրայելի, Դանիայի, Բոսնիայի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Ադրբեջանի, Չեռնոգորիայի, Եվրոպայի փոքր պետությունների,Ալբանիայի, Անդորրայի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ միասին: