
Լոնդոնի «Չելսիի» և Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբայի որդին՝ Իզակ Դրոգբան, կարիերան շարունակել է Հայաստանում։
Կոտդիվուարցի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Հայաստանի առաջին լիգայում խաղացող «Հայք» ակումբի, հայտնում է Factor.am-ը:
Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող 25-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» սան է։ Կարիերայի ընթացքում Իզակ Դրոգբան խաղացել է ֆրանսիական «Գենգամի» երիտասարդական թիմում, իտալական «Կարատեզեում», պորտուգալական «Ակադեմիակ Բ»-ում ու բելգիական «Լա Լուվիերում»։
Հայաստան տեղափոխվելուց առաջ հարձակվողը մոտ 1․5 տարի եղել է առանց ակումբի։
«Հայքում» Իզակ Դրոգբան հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։