22 հունիսի 2009 - 16:33 AMT
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Փարիզում
Հունիսի 26-ին Փարիզում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին Pan.ARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը: