22 հունիսի 2009 - 18:26 AMT
Google-ը ծրագրում է նոր լրատվական նախագիծ հանձնել շահագործման
Google ընկերությունը «Google Labs»-ի շրջանակներում ծրագրում է նոր նախագիծ գործադրել, որը կոչվելու է Flipper: Ենթադրվում է, որ Flipper-ը Google-ի նորությունները կարդալու ավելի հարմար եւ վիզուալացված միջոց է առաջրկելու: Այն հնարավորություն կտա նորությունները դիտել ոչ միայն ստանդարտ կարգերով, այլեւ դրանք խմբավորելով ըստ աղբյուրների եւ առանցքային բառերի: Ավելին, ի հայտ կգան այնպիսի էլեմենտներ, ինչպիսիք են «առավել պոպուլյար նորություններ» եւ «խորհուրդ տրվող նորություններ»: Flipper-ի ռելիզի մասին տեղեկատվություն դեռեւս չի ստացվել:

Ներկա պահին ծառայությանը մուտք չկա: Flipper կայք տեղափոխվելու փորձի դեպքում օգտվողի առջեւ բացվում է Google-ի հեղինակազորման էջը: Սեփական հաշվառման գրություն մտնելուց հետո առաջարկվում է Flipper այցելել կորպորատիվ ցանցի ցանկացած համակարգչից, որպեսզի ապահովվի մուտքը նոր ծառայությանը սեփական հաշվի համար: Այսինքն, ներկա պահին ապրանքը ներքին թեստավորում է անցնում Google-ում, հաղորդում է TechCrunch: