22 հունիսի 2009 - 19:55 AMT
Իսրայելը պատրաստ է վերականգնել հարաբերություններն Իրանի հետ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանիյախուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է վերականգնել հարաբերություններն Իրանի հետ, երբ այդ երկրում փլուզվի այաթոլլայի վարչակարգը: Իսրայելի վարչապետը համոզմունք է հայտնել, որ եթե Իրանի բնակիչներին իրավունք տային արտահայտել իրենց ձայնն արդար ու բաց ընտրություններում, նրանք կփոխեին երկրի այժմյան ղեկավարությանը: Նա նաեւ ընդգծեց, որ Իսրայելի ժողովուրդը ոչ մի հակամարտությւոն չունի Իրանի հետ:

Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Հասան Քաշքաուին NBC հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադարձել է Բինյամին Նեթանիյախուի ելույթին, մեղադրելով «սիոնական վարչակարգին», որը փորձում է իրանական հասարակության մեջ պառակտումներ հրահրել, որպեսզի ապակայունացնի իրավիճակը: Միաժամանակ Քաշքաուին ընդգծել է, որ նման գործողություններով նրանք ընդհանուր նպատակի չեն հասնի:

Երեկ Բինյամին Նեթանիյախուն Meet the Press ծրագրում հարցազրույցի ժամանակ ողջունել է Իրանի քաղաքացիների արիությունը, որոնք փողոց են դուրս եկել` բողոքելով երկրում նախագահական ընտրությունները կեղծելու դեմ եւ «երեւան հանելով վարչակարգի իրական բույթը»:

Նա բնութագրել է բարեփոխիչների կողմից նախագահի թեկնածու Միր Հոսեյն Մուսավիի գործողությունները որպես «աներեւակայելի քաջության ակտ»: «Այդ մարդիկ փողոց են դուրս եկել եւ կրակի առաջ կանգնել, եւ ես ասում եմ ձեզ որպես մարդ, որը հավատում է ժողովրդավարությանը. Իրանում մենք տեսնում ենք, թե ինչի է հանգեցնում ժողովրդավարության բացակայությունը, եւ ես կարծում եմ, որ դա ամենից լավն է բացատրում ամբողջ աշխարհին, թե ինչումն է իրականում իրանական վարչակարգի էությունը»,- բացատրել է Նեթանիյախուն:

«Ես կարծում եմ, որ տեղի է ունենում ինչ-որ խոր, ֆունդամենտալ բան, Իրանի ժողովուրդն ազատության հասնելու հսկայական ցանկություն է արտահայտում»,- ավելացրել է Իսրայելի կառավարության ղեկավարը, հաղորդում է newsru.co.il-ը: