22 հունիսի 2009 - 20:14 AMT
ԻՀՊԿ-ը սպառնում է Արեւմուտքի երկրներին, որոնք կհանդգնեն միջամտել Իրանի ներքին գործերին
Այսօր Իսլամական հեղափոխության պաշտպանության կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավարությունը հերթական անգամ հայտարարել է, որ մտադիր է խստորեն ճնշել բողոքի բոլոր գործողությունները, որոնք «անօրինական» են անվանվել: Այդ հայտարարությունը հրապարակվել է ԻՀՊԿ-ի վեբ-կայքում հունիսի 22-ին:

Փաստաթուղթը նաեւ սպառնալիքներ է պարունակում Արեւմուտքի երկրների հասցեին, որոնց Իրանը մեղադրում է անկարգությունների հրահրման մեջ: ԻՀՊԿ-ը նախազգուշացնում է, որ միջամտությունը երկրի ներքին գործերին անթույլատրել է, եւ խոստանում է ոչ պակաս կոշտ արձագանք բոլոր հնարավոր փորձերի առնչությամբ:

Դրան ի պատասխան, Իտալիան հայտարարել է Թեհրանում իր դեսպանության դռները ընդդիմության կողմնակիցների ցույցների ընթացքում վիրավորներին ընդունելու համար բացելու մտադրության մասին եւ ԵՄ մյուս երկրներին կոչ է արել հետեւել իր օրինակին, այսօր նշվում է Իտալիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը: