
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ, հայտնում է Panorama.am-ը:
«Դատալեքս» հարթակում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ հայցը կապված է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի հետ։
Հայցադիմումը դատարան է մուտքագրվել մարտի 16-ին, և նույն օրը այն մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։