22 հունիսի 2009 - 20:20 AMT
Համաներման են ենթարկվում նաեւ նրանք, ովքեր կեղծել են ընտրությունները
Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում ավարտվել է 2009թ. մայիսի 31-ին Երեւանում կայացած Ավագանու խորհրդի ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծումների գործով դատական գործընթացը:

8/15 ընտրատեղամասի նախագահ Օնիկ Ալեքսանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 150-րդ հոդվածի համաձայն եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Սակայն ՀՀ խորհրդարանի հայտարարած համաներման շնորհիվ ազատ է արձակվել անմիջապես դատարանի դահլիճում: