22 հունիսի 2009 - 20:50 AMT
Արման Կիրակոսյանը մասնակցելու է ԵԱՀԿ անվտանգության գնահատման տարեկան համաժողովին
Հունիսի 23-24-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը ժամանում է Վիեննա, որտեղ մասնակցելու է ԵԱՀԿ անվտանգության տարեկան համաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Համաժողողվի ժամանակ քննարկվելու են ԵԱՀԿ երկրների տարածքում եվրոպական անվտանգության հայեցակարգը, հակամարտությունների կարգավորման այժմյան իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային պայքարը եւ այլ մարտահրավերներ: Նման համաժողովներ պարբերաբար անցկացվում են 2002-ից: