Համաներումը չի կարող փակել 2008-ի մարտի 1-ի դեպքերի հարցը

PanARMENIAN.Net - «Ճիշտ չի լինի խորհրդարանի կողմից հունիսի 19-ին ընդունած համաներման մասին որոշումը դիտարկել մարդասիրության տեսանկյունից: Փաստ է, որ որ այդ քայլն ուղղված է 2008-ի մարտի 1-ի դեպքերի գործը փակելուն: Իշխանությունները համառորեն փակում են այդ ոլորտը եւ փորձում են ցույց տալ, որ համաներումն ավելի գլոբալ բնույնթ կրում, իսկ մարտի 1-ի դեպքերը հարցի մի մասն են»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը:



Իգիթյանը համոզված է, որ համաներումը գլխավորապես վերաբերում է 2008-ի մարտի 1-ի դեպքերին: «Համաներումը չի լուծում երկրում քաղաքական լարվածությունը թուլացնելու հարցը: Իհարկե, մենք ուրած ենք, որ համաներումը տարածվում է 2000 հոգու վրա, եւ մեր ընկերների մեծամասնությունը, որոնք ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներից ելնելով, արդեն ազատության մեջ են, բայց դա չի նշանակում, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի էջը պետք է փակված համարել»,- նշել է նա:



Իգիթյանի խոսքերով, Հայաստանի ԱԺ համաներման մասին որոշման մեջ շատ սխալներ, անճշտություններ եւ հակասություններ կան հատկապես սոցիալական, քաղաքական եւ իրավաբանական տեսանկյունից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---