ՀԱԿ կքննարկի քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո իշխանությունների հետ երկխոսության հարցը

PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրեսը հետագայում կքննարկի այն հարցը, թե արդյոք պետք է գնալ իշխանությունների հետ երկխոսության, թե ոչ: ՀԱԿ կազմի մեջ մտնում են շատ քաղաքական կուսակցություններ, եւ համատեղ քննարկման ընթացքում մենք միասնական կարծիքի կհանգենք»,- մամլո ասուլիսին հայտնել է ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը:



Իգիթյանի խոսքով, անգամ Հայաստանի խորհրդարանի կողմից երկրում համաներման մասին որոշումն ընդունելուց հետո բանտերում դեռեւս շարունակում են քաղբանտարկյալներ մնալ: «Երկխոսությունը պետք է իմաստ ունենա, այն հենց այնպես չի լինում, եւ եթե այդ երկխոսությունը, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա միայն նրա համար, որպեսզի երկիրը դուրս բերի այդ իրադրությունից»,- հայտնել է նա:



Իգիթյանը վստահ է, որ շատ քաղաքական խնդիրների լուծման համար երկրում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: «Խորհրդարանում պետք է ուժեղ ընդդիմություն լինի, երբ ընդդիմությունը թույլ է կամ փոքրամասնություն է կազմում, նա ի զորու չէ որոշիչ քայլեր նախաձեռնել կամ առողջ քննարկում ապահովել»,- ավելացրել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---