Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնյաներ են

Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնյաներ են

PanARMENIAN.Net - Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը:

«Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են»,- հայտնել են կոմիտեից։

Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չեն հաղորդել։

«Լուրերի» տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում եղել է Արմեն Այվազյանը՝ Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի նախկին պետը, ինչպես նաև նույն բաժնի նախկին և գործող այլ պաշտոնատար անձինք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---