23 հունիսի 2009 - 14:45 AMT
Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է տանում ղարաբաղյան հարցի լուծումը
Առաջիկայում պետք չէ ակտիվություն ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում, գտնում է Հայոց համազգային շարժման վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը: «Թուրքիան ստացավ այն, ինչի մասին երազում էր եւ պատմաբանների խմբի ստեղծումից հետո, անցել է ղարաբաղյան խնդրի լուծմանը»,-ասել է նա այսօրվա մամլո ասուլիսում:

Ըստ Շահնազարյանի, Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է տանում ղարաբաղյան հարցի լուծումը, ինչը «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության խայտառակ ձախողում է»: Նա նաեւ հավելել է, որ մինչեւ վերջերս ԼՂՀ հարցի կարգավորումն երբեք չի եղել ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում: