23 հունիսի 2009 - 15:59 AMT
Հայաստանը գտնվում է համաշխարհային ճգնաժամի ազդեցության առաջին փուլում
Համաշխարհային տնտեսությունը դեռեւս բավականաչափ չի արձագանքել ճգնաժամին, լրագրողներին է ասել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքերով, դրա մասին են վկայում ԱՄՆ ֆոնդային բորսայում երեկ գրանցված անկման մասին տվյալները, նավթի համաշխարհային գների անկումը: Ջրբաշյանը նշել է, որ աշխարհում հիմնական երկուսից բացի կան համաշխարհային տնտեսության զարգացման հնարավոր սցենարներ` L-ը, երբ էկոնոմիկան զարգանում է այդ տառի հետագծով, եւ W-ն, որն, ըստ Ջրբաշյանի, առավել իրականն է:

Այս առնչությաբ Ջրբաշյանը հավելել է, որ ըստ վերջին պաշտոնական տվյալների, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասնում է 9,7 տոկոսի, իսկ ըստ Օբամայի մամլո քարտուղարի երեկվա հայտարարության, այն կարող է հասնել նաեւ 10 տոկոսի: «Դա վկայում է այն մասին, որ ճգնաժամը դեռ չի ավարտվել, կան դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել»-ասել է նա:

Այս ֆոնի վրա, ըստ Ջրբաշյանի, Հայաստանի ցուցանիշները եւս չեն մխիթարում` ՀՆԱ-ն հունվար-մայիսին հասել է 15, 7 տոկոսի, ինչը շինարարական ոլորտում հսկայական անկման արդյունք է`56,1 տոկոս, անկումը արդյունաբերությունում` 10,5 տոկոս, իսկ ապրանքաշրջանառությունը նվազել է 33,7 տոկոսով: «Մակրոտնտեսական իրավիճակը Հայաստանում վկայում է, որ Հայաստանը գտնվում է համաշխարհային ճգնաժամի ազդեցության առաջին փուլում»,-ասել է նա: Այդ համատեքստում նա նշել է, որ Հայաստանը ուշանում է որոշակի ծրագրերի իրագործման հարցում, որի արդյունքում նկատվում է հարկային մուտքերի նվազում, ներդրումների կրճատում: «Այն հակաճգնաժամային ծրագրերը, որոնք ծրագրել է կառավարությունը, ըստ իս, ճիշտ են մշակված, խնդիրն այն է, որ դրանք իրագործվեն մասնավոր հատվածում»,-ասել է Ջրբաշյանը: Դա կարող է հիմնարար նշանակություն ունենալ ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար:

Ըստ Ջրբաշյանի, իրականում Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ տնտեսավորղ սուբյեկտներն այսօր կանգնել են արտադրության ծավալների նվազման խնդրի առջեւ, սպառողական պահանջարկի նվազման առջեւ: Ինչպես ասել է Ջրբաշյանը, երբ ներդրումային ակտիվությունն նվազում է, պետությունը պետք է կատարի իր առաքելություններից մեկը` լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավի, ինչն էլ անում է: Խնդիրն, ըստ Ջրբաշյանի, նրանում է, որ այդ որոշումներն ժամանակին կատարվեն, ոչ թե ուշացումով: «Չափազանց կարեւոր է, եթե դու ճգնաժամի մեջ ես եւ իրավիճակը մշտապես փոխվում է, ունենալ արագ արձագանքման մեխանիզմներ»,-ասել է Ջրբաշյանը: