23 հունիսի 2009 - 18:23 AMT
«ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ Արմենիան» սեմինարներ է անցկացրել ներդրողների հետ կապերի ու կորպորատիվ կառավարման վերաբերյալ
Ներդրողների հետ կապերի ու կորպորատիվ կառավարման վերաբերյալ սեմինարները կազմակերպել են Երեւանում «ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսան «Partners for Financial Stability»-ի (PES) հետ համատեղ եւ ֆինանսավորել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն (USAID) ու East-West Management Institute ընկերությունը, հաղորդում է բորսայի մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, PES ծրագրի հիմնական խնդիրներից մեկը աջակցությունն է Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրներին ֆինանսական հատվածի զարգացման եւ գործունեության միջազգային չափանիշների ներդրման բարեփոխումներին ուղղված ոլորոտւմ` տնտեսական համակարգի եվրոպական ու համաշխարհային մոդելին ինտեգրումն արագացնելու նպատակով:

Ներդրողների հետ համագործակցության սեմինարը հունիսի 17-ին հավաքեց շուրջ 60 շահագրգիռ անձանց, որոնք ներկայացնում են կապիտալի շուկայի հետ կապված խմբերը, այդ թվում այն ընկերությունները, որոնք ընդգրկված են «ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում սակարկությունների թույլտվություն ունեցող բանկերի եւ ներդրումային ընկերությունների ցուցակում: Զեկուցողները, ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Լեհաստանից ու Էստոնիայից, հանդես են եկել զեկույցներով մի շարք թեմաներով սեմինարի հիմնական թեմայի շրջանակներում:

Ներկայացվել են նաեւ ընկերությունների պաշտոնական վեբկայքերի վերլուծությունների արդյունքները` կայքերում ներդրողների հետ հարաբերություններին վերաբերող տեղեկատվության եւ նրա համապատասխանության վերաբերյալ Եվրոպայի ու ԱՊՀ նմանատիպ կայքերին: Նշվել է, որ չնայած այդ ոլորտի նորույթին Հայաստանի համար, այն գտնվում է հայկական ընկերությունների տեսադաշտում, իսկ ժամանակի հետ առավել մեծ ուշադրության կարժանանա, հատկապես ձեռներեցների կողմից, որոնք ուղղված են կապիտալի նեգրավմանը արժեթղթերի հրապարակային տեղակայման միջոցով:

Կորպորատիվ կառավարման սեմինարին, որ անցավ հունիսի 19-ին, մասնակցեցին շուրջ 20 հրավիրյալներ` հիմնականում լրագրողներ, որոնք գրում են ֆինանսատնտեսական թեմաներով: Սկզբում ներկայացվեց եւ վերլուծվեց կոնկրետ օտարերկրյա ընկերությունում կորպորատիվ կառավարման հետ կապված կոնկրետ իրավիճակը (քեյս-սթադի), ինչը օգնեց պարզել եւ մեկ անգամ եւս կարեւորել ընկերություններում թափանցիկության ու պատշաճ կառավարման հետ կապված հարցերը: Երկրորդ շնորհանդեսի շրջանակներում, որ հատուկ մշակվել է լրագրողների համար, ներկայացվել են կորպորատիվ կառավարման հետ կապված սկզբունքներն ու ԶԼՄ-ներում լուսաբանման միջազգային փորձը: Կարեւորվել է ԶԼՄ-ների դերը հասարակության իրազեկման հարցում:

Հաշվի առնելով մասնակիցներից ստացած դրական արձագանքները, կարելի է ենթադրել, որ սեմինարներն իրենց դերն են կատարում Հայաստանում կորպորատիվ կառավարման եւ ներդրողների իրավունքների պաշտպանության միջազգային փորձի ներդրման գործում, այդպիսով նպաստելով հայկական ընկերություններին բիզնեսի զարգացման համար միջոցների ներգրավման հարցում:
ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ գրուպ, ինք.-ը խոշորագույն օպերատորն է աշխարհում: Ընկերությունը ծառայություններ կտրամադրի բորսայում սակարկությունների կազմակերպման ու բորսային տեխնոլոգիաների ներդրման գծով ողջ աշխարհում: ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ-ը առաջատար է նաեւ էմիտենտների թվով, այս պահի դրությամբ նրանց քանակն անցնում է 3 900-ից եւ շարունակում է աճել: ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍի տեխնոլոգիան ապահովում է շուրջ 60 բորսաների, կլիրինգային կազմակերպությունների եւ կենտրոնական դեպոզիտարիների գործունեությունը առավել քան 50 երկրներում:

2008թ. հունվարին սկանդինավյան բորսայի օպերատոր OMX Group-ը ձեռք բերեց Հայկական ֆոնդային բորսայի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիումի բաժնետոմսերի 100 տոկոսը: 2008թ, փետրվարին NASDAQ եւ OMX միավորումից հետո Հայկական ֆոնդային բորսայի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիումի միակ բաժնետերը դարձավ ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ գրուպ, ինք ընկերությունը:

2009թ. հունվարի 27-ից «Հայկական ֆոնդային բորսան» պաշտոնապես վերանվանվեց «ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 2009 թվականի հունիսի 5-ին «ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիումի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը: