23 հունիսի 2009 - 19:36 AMT
Ռուսաստանը չպետք է անհանգստանա «Արեւելյան գործընկերության» առիթով
«Արեւելյան գործընլերություն» նախաձեռնությունը սոցիալական ուղղվածություն եւ խաղաղ նպատակներ ունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսական ՕՌՏ հեռուստաընկերության «Դատեք ինքներդ» ծրագրի հաղորդավար, «Սմիսլ» ամսագրի գլխավոր խմբագիր Մաքսիմ Շեւչենկոն: «Բացառապես խաղաղ նպատակներ ունեցող ծրագրերը ողջունելի են: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ռեակցիային այդ նախաձեռնության նկատմամբ, ապա չպետք է այդ նախաձեռնության մեջ ինչ-որ վատ բան տեսնել: Այդ նախաձեռնությունը սոցիալական ուղղվածություն ունի եւ ուղղված է նախագծի անդամ-երկրների հասարակական իստիտուտների բարեփոխումներին»,- հայտարարել է Շեւչենկոն: