Անկարան Երեւանի հետ հարաբերությունների հարցում Բաքվի պատանդն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ երկիմաստ է եւ դա բացատրվում է նրանով, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունների հարցում Անկարան Բաքվի պատանդն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Ստամբուլի Բիլջի համալսարանի դասախոս Թուրգութ Թունջելը: «Թուրքիան չի ցանկանում կորցնել Ադրբեջանին եւ բոլորվին ոչ էթնիկական եւ կրոնական կապերի պատճառով, այլ առաջին հերթին տնտեսական շահերից ելնելով: Պետք է հաշտվել իրականության հետ, իսկ իրականությունն այնպիսին է, որ Ադրբեջանն էներգապաշարներ ունի, որոնցում Թուրքիան շահագրգռված է»,- ընդգծել է թուրք փորձագետը: Թունջելը դրա օրինակ է բերել Թուրքիայի վարչապետի այցը Բաքու անմիջապես «ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո, որը ձեռք էր բերվել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ միջեւ Շվեյցարիայի միջամտությամբ: «Այդ ժամանակ մենք բոլորս տեսանք Բաքվի ռեակցիան հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր տեղաշարժի նկատմամբ, եւ Թուրքիայի վարչապետը մեկնեց անմիջապես հանգստացնելու ադրբեջանական կողմին»,- նկատել է Թուրգութ Թունջելը: Չնայած դրան, թուրք փորձագետը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի նախագահն անպայման մեկնելու է Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների պատասխան ֆուտբոլային խաղին: «Ֆուտբոլային դիվանագիտությամբ» սկսված գործընթացը պետք է շարունակվի»,- հայտարարել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---