23 հունիսի 2009 - 20:21 AMT
Ուլլի Վեգներ. Արթուրին հեշտ չի լինելու առաջիկա մենամարտում
Աշխարհի չեմպիոն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները համոզված է, որ Աբրահամը հունիսի 27-ին հաջողությամբ կանցնակցնի իր 10-րդ պաշտպանությունը Մահիր Օրալի դեմ:

«Արթուրը մշտապես գրոհելու է: Մենք հատուկ կոմբինացիայի վրա ենք աշխատել, որը դեռ ոչ ոք չի տեսել: Մահիրը լավ տղա է: Մեզ հեշտ չի լինելու գալիք մենամարտում: Արթուրը վերջին երկու շաբաթը կենտրոնացած է եղել մարզումների վրա եւ հստակ կատարել է իմ բոլոր պահանջները: Նրանից մի բան է պահանջվում. հաստատել իր կարգավիճակը հունիսի 27-ին ռինգում: Այդ ժամանակ նա կկարողանա պաշտպանել աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը»,- մեջբերում է Վեգներին boxingscene-ը: