23 հունիսի 2009 - 21:35 AMT
Բուրջանաձեն Վրաստանի ԱԳՆ-ից բացատրություններ է պահանջում հայ պատգամավորին երկիր չթողնելու համար
«Ժողովրդական շարժում` Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պահանջում է Վրաստանի ԱԳՆ-ին բացատրություններ տալ, թե ինչու Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին արգելել են մտնել Վրաստան: Բուրջանաձեն հայտարարել է, որ ամեն դեպքում Վրաստանի ԱԳՆ-ը պետք է բացատրություններ տա այդ հարցի վերաբերյալ, եւ նման որոշում ընդունելու պատճառները պետք է շատ հիմնավորված լինեն: Նրա կարծիքով, եթե ԱԳՆ-ը ոչ մի լուրջ բացատրություններ չտա, հարկավոր կլինի ներողություն խնդրել պատգամավորից:

«Ինձ թվում է, ծայրահեղ դեպքում կոռեկտ չէ բարեկամ պետության օրենսդիր օրգանի պատգամավորին արգելել մտնելը Վրաստան, այն դեպքում, երբ դա բարեկամական երկիր է, մեր գործընկերը»,- նշել է Բուրջանաձեն, հաղորդում է Civil.ge-ն:

Հունիսի 19-ին Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը հայտնի է իր հրապարակային ելույթներով ջավախքահայության խնդիրների մասին, առանց պատճառները բացատրելու արգելվել է մտնել Վրաստան: