10 ապրիլի 2026 - 15:18 AMT
Գողությունների մեջ մեղադրվող անձն արտահանձնվել է Գերմանիային

Դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություններ կատարելու համար մեղադրվող Գ.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: