Ստեղծվել է Էլեկտրոնային փոստը պաշտպանելու նոր տեխլոնոգիա

PanARMENIAN.Net - Ցանցային անվտանգության մասնագետները հարցի առաջ կանգնեցին. որքանով է բարդ օգտագործողի էլեկտրոնային փոստ մուտք գործելը` օգտագործելով այսպես կոչված «գաղտնի հարցը»: Ավանդաբար այդ հարցը, որի պատասխանը պետք է իմանա միայն օգտագործողը, կիրառվում է միայն մոռացված գաղտնաբառը վերականգնելու համար: Չարամիտները, սակայն, կարող են գուշակել պատասխանը եւ այդ կերպ ստանալ օգտագործողի գաղտնագիրը: Պատասխանը գուշակել կարողացել է միայն մասնակիցների միայն 5-րդ մասը: Այսպիսով, մասնագետների խոսքերով, ավելի պատրաստված նենգորդները կարող են արդյունավետ կերպով «ձեռք բերել» օգտագործողների գաղտնաբառերը:



Պաշտպանության հարցերով մասնագետներն առաջարկում են պաշտպանության այլ միջոց: Յուրաքանչյուր օգտագործող առաջարկում է ձեռք բերել որոշակի քանակությամբ «վստահված» անձինք: Այն դեպքում, եթե պահանջվի փոստարկղի գաղտնաբառը, «վստահված» անձինք ուղարկում են համապատասխան հարց: Ի պատասխան նրանց գալիս են պաշտպանիչ գաղտնաբառի տարբեր հատվածներ: Դրանից հետո օգտագործողներին մնում է միայն բոլոր կտորները հավաքել եւ օգտագործել դրանք գաղտնաբառը վերականգնելու համար: Հետազոտողների կարծիքով, նոր համակարգի փորձարկումը բավական հաջող էր. 19 մասնակիցներից 17-ը կարողացել են ստանալ գաղտանբառը: Այդ մասին հայտնում է New Scientist-ը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---