«Արմավիան» հաղորդում է դեպի Հռոմ նոր ուղիղ չվերթի բացման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ավիափոխադրիչ «Արմավիա» ընկերությունն իր ուղեւորներին Եվրոպա այցելելու նոր հնարավորություն է ընձեռում եւ հաղորդում է դեպի աշխարհի հինավուրց քաղաքներից մեկը` Հռոմ 2009թ. հուլիսի 15-ից նոր ուղիղ չվերթի բացման մասին:

Ըստ ընկերության մամլո ծառայության հաղորդագրության, ընկերության ուղեւորները բացառիկ հնարավարություն են ստանում այցելել Եվրոպայի մշակութային կենտրոն` ամեն չորքեշաբթի: Երեւան-Հռոմ-Երեւան չվերթները կկատարվեն հետեւյալ ժամանակացույցով` թռիչքը Երեւանից` տեղի ժամանակով 8:50, ժամանումը Հռոմ` տեղի ժամանակով 10:00-ին, թռիչքը Հռոմից` 11:20 տեղի ժամանակով, ժամանումը Երեւան տեղի ժամանակով 18:10-ին:



«Արմավիա» ավիաընկերությունն օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի անդամ է: «Արմավիա» ընկերությունը ամսեկան շուրջ 250 չվերթ է կատարում ԱՊՀ շուրջ 30 ուղղություններով ԱՊՀ, Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի երկրներ: 2008թ. «Արմավիան» կդառնա առաջին ավիաընկերությունը, որը ձեռք է բերել Սուխոյ Superjet S-100 նոր ինքնաթիռը, որը կլրացնի ավիաշարժակազմը մինչեւ 2009թ. ավարտը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---