16 ապրիլի 2026 - 17:09 AMT
Հայտարարություն․ Օդանավակայան մեկնելիս հաշվի առեք խցանումները՝ Իսակովի պողոտայում շինաշխատանքներ են

«Զվարթնոց» օդանավակայան տանող Իսակովի պողոտայում իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։ Այս մասին տեղեկացնում են օդանավակայանից:

Օդանավակայանից հորդորում են մեկնելիս հաշվի առնել խցանումները:

«Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։

Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,- ասված է հաղորդագրությունում։