Բարաք Օբաման քննադատել է նախագահական ընտրություններն Իրանում

PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրությունների օրինականությունը հարցականի տակ է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքերով, անհնար է իմանալ, թե ինչ է իրականում կատարվել Իրանի ընտրատեղամասերում հունիսի 12-ին, քանի որ միջազգային դիտորդները չեն մասնակցել ընտրություններին եւ պաշտոնական տվյալները մեծ հարցեր են առաջացնում:



Նախկինում Բ.Օբաման ծայրահեղ դժգոհություն էր հայտնել այն առնչությամբ, որ Իրանի կառավարությունը ուժ է կիրառում այն մարդկանց դեմ, որոնք համաձայն չեն նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Թեեւ ԱՄՆ նախագահը նշել է, որ մտադիր չէ միջամտել այլ պետության ներքին գործերին, Վաշինգտոնի փորձագետները գտնում են, որ այս անգամ նրա խոսքը շատ ավելի կոշտ էր, քան նախկինում»:



Մինչ օրս Օբաման առավել հավասարակշիռ դիրքորոշում էր զբաղեցնում Իրանի ընտրությունների հարցում, որի համար հանրապետական սենատորները քննադատել էին իրեն ու նախագահական վարչակազմին, հաղորդում է Associated Press-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---