24 հունիսի 2009 - 14:24 AMT
Համաներումը Հայաստանում ոչ թե արտաքին ճնշման արդյունք է, այլ ներքին պահանջ
«Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեցին, եւ ՀՀ նախագահը համաներման հայտարարման անհրաժեշտությունն ուսումնասիրելուց հետո, համապատասխան առաջարկով դիմել է խորհրդարանին, ինչի արդյունքում հունիսի 19-ին ՀՀ խորհրդարանը որոշում է կայացրել համաներման մասին: Դա շատ լուրջ ու կարեւոր քայլ է»,-հայտարարել է Հայաստանի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը:

Նրա խոսքերով, համաներումը, որը տարածվում է որոշակի հոդվածներով դատապարտված շուրջ 2000 հոգու վրա, ավելի շատ իրավական, քան քաղաքական ակտ է:

«Հայաստանի նորագույն պատմության ընթացքում դեռ նման մասշտաբի համաներում չէր եղել»,-ասել է նա: Ըստ Շարմազանովի, համաներման մասին որոշումը կապված չէ ԵԽԽՎ նիստի հետ, քանի որ նման մասշտաբի բարեփոխումը իրականացվում է ոչ միայն արտաքին ճնշման ներքո, այլ կատարվում է ներքին պահանջարկին համապատասխան: «Համաներումն ու նման բարեփոխումներն առաջին հերթին հարկավոր են մեր երկրի ու հասարակության զարգացման համար»,-հայտարարել է նա: