ԱՆ-ում քննարկել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը․ Գրասենյակ կբացվի![]() 18 ապրիլի 2026 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում: Նախատեսվել է ստեղծել ակտիվների կառավարման գրասենյակ։ Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակմանը։ Մասնակիցները անդրադարձել են նաև ոլորտում հատուկ կառավարման գործիքների ներդրմանը, ինչպես նաև բռնագանձված ակտիվների միասնական ռեեստրի ձևավորմանը։ Ընդգծվել է, որ ակտիվների կառավարման գործընթացում առաջնահերթ է ապահովել թափանցիկություն և հանրային վերահսկողություն՝ նպաստելով համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պետական գույքի կառավարման կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |