Հայաստանի իշխանությունները միակողմանի զիջումների չեն գնա Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները միակողմանի զիջումների չեն գնա Ղարաբաղի հարցում: Մասնավորապես, ՀՀ նախագահը երբեք թույլ չի տա, որ ԼՂՀ-ն հայտնվի Ադրբեջանի կազմում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը:



Ըստ նրա, ՀՀ իշխանությունների համար կարեւոր է, որ ԼՂՀ-ն ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, ԼՂՀ անվտանգությունը պետք է երաշխավորվի: «Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան եւ ընդունեն այն փաստը, որ ԼՂՀ ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի եւ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-հայտարարել է նա:



«Հայաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Թուրքիան չի կարող միջնորդ լինել բանակցություններում»,-ասել է Շարմազանովը` հավելելով, որ ԼՂՀ-ն առավել կայացած, ժողովրդավարական ու զարգացած երկիր է, քան Ադրբեջանն ու Հայաստանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---